ԿարևորՀասարակություն

Շարունակվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը և Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:

Մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաև Գորիս քաղաքի կենտրոնական մասի  պատմամշակույթային միջավայրի վերականգնման ենթածրագրերը:

Գնումների գործընթացում է գտնվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։

Վերը նշված ենթածրագրերի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները․

  • Վարարակն գետի աջ հատված՝ Գետափնյա փողոց, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկ, Վարարակն գետի ձախ հատված՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչև Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամուրջ, արտաքին լուսավորություն, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում  հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև, նաև գետի մաքրում   և հենապատերի վերականգնում:
  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնում` Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների, Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները:
  • Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիս քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։
  • Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում:
  • Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:

Ներկայումս ընթացքի մեջ են նաև Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում․ ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքնրի ստեղծում, կանաչապատում, լուսավորություն։

Ընթացիկ փորձաքննության փուլում են․

  • Գյումրի քաղաքի Կումայրի պատմական թաղամասի ևս 7 փողոցի, դեպի Մարմաշեն տանող ճանապարհի և վանքի հարակից հանրային ենթակառուցվածքների և բարեկամության այգու տարածքի բարեկարգման ենթածրագրեը։
  • Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում․
    • Ջրվեժ տանող ճանապարհի, ճեմուղու և հարակից ենթակառուցվածքների բարեկարգում
    • Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգում
    • Ըմպելասրահի ճեմուղիների բարեկարգում, տեղեկատվական կենտրոնի և առևտրի գոտու ստեղծում
    • Դեպի եղնիկի արձան տանող ճանապարհի հիմնանոնորգում և  դիտահրապարակի կառուցում
    • Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում/դյուրացում, հանգստի գոտու ստեղծում   

2020 թվականի ընթացքում նախագծման և իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ ներքոհիշյալ ենթածրագրերը․

Back to top button