ԿարևորՄշակույթ

Հանրային ռադիոն կթվայնացնի նաև Կոմպոզիտորների միության արխիվը

Հայաստանի կոմպոզիտորների միության վերնահարկում տասնամյակներ շարունակ «ապաստան գտած»,  աչքից ու ականջից հեռու մնացած գանձերն առաջիկայում նոր կյանք ու ապրելու իրավունք կստանան։

Միության նախագահ Արա Սաթյանի առաջարկությամբ`  Հանրային ռադիոն կիրականացնի կոմպոզիտորների միության արխիվի թվայնացումը։

Հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, համագումարներից ստեղծագործական վեճերի շուրջ բացառիկ ձայնագրություններ, նաև ձեռագրեր կթվայնացվեն, կարխվացվեն՝ ինչպես Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում, այնպես էլ Կոմպոզիտորների միությունում՝  հասանելի դառնալով նաև արվեստասեր լայն  հանրությանը։  

Թվայնացման աշխատանքը ռադիոյում կհամակարգի մեր գործընկեր Արթուր Իսպիրյանը։ Նրա և Արա Սաթյանի հետ զրուցել ենք Կոմպոզիտորների միությունում, տեղում ծանոթացել վերոհիշյալ արխիվին։

 

Back to top button