Մտքի ուժը

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում կախտահանեն բժշկական սարքավորումները․ «Մտքի ուժը»

Խորհրդային տարիներից մնացած լամպը մեր օրերում կօգնի պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, կախտահանի բժշկական սարքավորումները։

Գաղափարի հեղինակը Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժնի գիտնականներն են։

Նրանք մասնակցել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած դրամաշնորհային ծրագրին ու շահել։

Ստացել են 3մլն դրամ դրամաշնորհ։ Նախատեսում են աշխատել բժշկական կենտրոնների, կլինիկաների, այս օրերին համավարակի հետ առնչություն ունեցող հաստատությունների, այդ թվում նաև հյուրանոցների հետ։

Back to top button