ԿարևորՄտքերի խաչմերուկ

Նախկին դպրոցական ճամբարները՝ Համալիրին այլընտրանք․ «Հայացք Գյումրիից»

Կորոնավիրուսը պետություններին կանգնեցրել է երկու բարդագույն խնդրի առաջ՝ խուսափել առողջապահական կոլապսից՝  կանխելով վարակի տարածումը և փրկել տնտեսությունը։ Այս երկու խնդիրները ոչ մեկը մյուսի հաշվին, այլ համատեղ լուծելու ուղիների մասին խոսելիս տնտեսագետ Կարեն Ավագյանը Հայաստանում կորոնավարակի տարածման ներկա պայմաններում  առաջարկում է դպրոցականների ամառային ճամբարները վերածել համաճարակային մարզային կենտրոնների  ու կենտրոնանալ բնության գրկում բուժման վրա։

 «Բուժսպասարկումների ծավալների ավելացման շրջանակներում բնության գրկում՝ մարզային հանգստյան գոտիներում, դպրոցական ամառային ճամբարների տարածքներում բուժումը շարունակելը թույլ կտա խուսափել փոխադարձ վարակումներից։ Այդ դեպքում, վստահ եմ, նաև փակ շինություններում աշխատող բժիշկների գերհոգնածությունն ու լարվածությունը կփոխվի դրական տրամադրվածության ու զուգահեռ հանգստի, ու դա դրական կանդրադառնա համակարգի վրա։ Բուժանձնակազմը բաց տարածքում, բնության գրկում ավելի արդյունավետ կաշխատի, քան գերծանրաբեռնված հիվանդանոցներում»,– ասում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը։ Նրա խոսքով՝ նման համակարգը անհրաժեշտ էր գործարկել ավելի շուտ՝ դեռ մարտ- ապրիլ ամիսներին։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ակտիվության՝ ապրիլ ամսվա երկնիշ՝ ավելի քան  17 տոկոս անկման ցուցանիշին, տնտեսագետը փաստում է, որ դա կորոնավիրուսի համավարակի լուրջ  բացասական ազդեցության առաջին պաշտոնական ցուցանիշն էր։ Ու թեև մայիսից տնտեսությունը վերագործարկվեց, սակայն տնտեսական անկման  ցուցանիշը կարող է պահպանվել նաև առաջիկա ամիսներին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close