ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Երևանի պոլիկլինիկաներում օրական 130-140 նմուշառում է իրականացվում

Կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  պոլիկլինիկաների կողմից  տնային պայմաններում կնմուշառվեն, «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։  

Պոլիկլինիկաներն արդեն օրական 130-140 նմուշառում են իրականացնում, իսկ դրանք հետազոտության են ուղարկվում  «Աստղիկ» ԲԿ և ՀՎԿԱԿ։

Կորոնավիրուսով կասկածելի դեպքերի վարումը կատարվում է հեռավար, ուստի պոլիկլինիկաներ այցելությունները վտանգավոր չեն Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։

Նա նշել է, որ այս ընթացքում  քաղաքացիների  պոլիկլինիկաներ այցելությունները նվազել են, ուստի հորդորել ծնողներին   չուշացնել երեխաների պատվաստումները։  Բոլոր պոլիկլինիկաները, որտեղ կատարվում են պատվաստումներ, երեխաների համար  ապահովված է առանձին մուտք։ Մուտքի մոտ մարդիկ ջերմաչափվում են և ախտահանվում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close