ԿարևորՀասարակություն

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Երևանի կենդանաբանական այգին այս մասին տեղեկատվությունը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Երևանի կենդանաբանական այգին իր աշխատանքը վերսկսել է մայիսի 18-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close