ԿարևորՄշակույթ

Աուդիոգիդ սարքեր` Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին

Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին տրամադրվել են աուդիոգիդ սարքեր, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան վեց լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի այս նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով ստեղծված դժվարություններ կան։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով։ Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն էլ շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ բանկը կարևորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը։

Ինչպես Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է նշում, բանկն իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար:

Աուդիոգիդ սարքեր Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանինԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աջակցությամբ այսօր…

Gepostet von ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ am Donnerstag, 28. Mai 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close