ԿարևորՀասարակություն

«Անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը». Արսեն Թորոսյանի բժիշկներին ուղղված գրառումը

Առողջապահական համակարգն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք ունի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բժիշկներին ուղղված գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.

«Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)»,- գրել է նախարարը։

Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ…

Gepostet von Arsen Torosyan am Donnerstag, 28. Mai 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close