ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մայիսյան հերոսամարտի ռազմական ֆենոմենը

1918 թվականի մայիսին կար գիտակցում, որ նահանջի տեղ այլևս չկա։ 1918–ի հրաշքը կատարողները հավատացած էին, որ անձնազոհությամբ կկարողանան անել անհնարինը։

«Կռվողների մի մասը հայդուկներ էին, որոնք պարտիզանական կռիվների լավ փորձ ունեին, մյուս մասը կամավորականներ էին և նրանց հետ՝ արհեստավարժ զինվորականները, որոնց թիվը, անշուշտ,  քիչ էր»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մհեր Հովհաննիսյանը։

Մայիսյան հերոսամարտը հաստատեց, որ պետությունը պահելու գլխավոր ինստիտուտը բանակն է ։ Հենց սա էր պատճառը, որ նորանկախ ու թույլ Առաջին Հանրապետության ձևավորված առաջին ինստիտուտներից մեկը հենց բանակն էր։

1920-ին այն նույն զինվորը, որ կռվեց ու հաղթեց 1918–ին, առանց կրակոցի հանձնեց Կարսը։ Ի՞նչը փոխվեց  ու ինչո՞ւ։

«Նույն բանակն էր, 1920-ին՝ մի բան էլ ավելի, բայց փաստը մնում է փաստ, որ այս գործողությունների հիմքում ընկած էր քաղաքական անկայունությունը»,–ասում է Մհեր Հովհաննիսյանը։

Ի՞նչ կլիներ, եթե չլիներ Առաջին Հանրապետությունը. պատմության չսիրած «եթե»–ների և Առաջին ու Երրորդ Հանրապետությունների զուգահեռների մասին է զրույցը։

Back to top button