Ռետրո ակումբ

Պրոգրեսիվ ռոքի վերածնունդը․ «Ռետրո ակումբ»

1999թ. ապրիլին Սան Ֆրանցիսկոյի Բըրքլիս Քըմյունիթի թատրոնում տեղի ունեցավ հեվի մեթալ ոճում գործող ամերիկյան «Metallica» ռոք խմբի և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը. դիրիժոր՝ Մայքլ Քեմեն:

Վերջինս հայտնի էր որպես կոմպոզիտոր և գործիքավորող, առավելապես ռոք և ակադեմիական երաժշտության լավագույն գիտակ:

Արդյունքում թողարկվեց «S&M» ալբոմը, որտեղ ընդգրկված էին խմբի տարբեր ալբոմներից վերցված լավագույն գործերի մշակումներ:

Այս նախաձեռնությունը ոչ միայն իսկական երկխոսություն էր՝ երկու ծայրահեղ բևեռների հանդեպ փոխադարձ հարգանքով և ակնածանքով, այլև՝ նոր հայացք` սիմֆոնիկ ռոքի հնարավորություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button