ԿարևորՏնտեսական

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ ծրագիրը. ովքե՞ր են շահառուները

Կառավարությունը մայիսի 27-ի իր հերթական նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ ծրագիրը։ 

Դրանով նախատեսվում է անտոկոս վարկ տրամադրել զրոյից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող սկսնակ ձեռնարկատերերին։ Ծրագրի շահառու են այն անձինք և կազմակերպությունները, որոնք համապատասխանում են փոքր ու միջին ձեռնարկության չափորոշիչներին, գործունեություն իրականացնում են ՀՀ մարզերում և վերջին տարվա ընթացքում ունեցել են հարկային ու վարկային բարվոք պատմություն։ 

Տրամադրվող ֆինանսական միջոցների 75 տոկոսը փոխառության ձևով է, իսկ 25 տոկոսը՝ դրամաշնորհ։ Մարման ժամկետն 8 տարի է։ Մեկ շահառուի առավելագույն վարկի գումարը 10 միլիոն դրամ է։

Back to top button