ԿարևորՀասարակություն

Կառավարության որոշմամբ կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը

Կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը։

2,1 մլրդ դրամ կուղղվի Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում 185 ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:

«Նախորդ փուլով Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 112 փախստական ընտանիքների կեսից ավելիին արդեն տրամադրվել են բնակարանների գնման վկայագրերը:

Երկրորդ փուլի համար առավել ավելի հարթ և սահուն ընթացք ապահովելու նպատակով հստակեցվել են նաև ծրագրի առաջին փուլում ի հայտ եկած խնդիրների կարգավորման դրույթները», — գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Back to top button