ԿարևորՍպորտ

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով, առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն մանրամասնորեն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի՝ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում հանդես եկող թեկնածուների ելույթներին: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Կապառոսը կիսվել է հենց Հայաստանի առաջնության 18-րդ մրցափուլից ստացված տպավորություններով:  

«Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղային անհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։ Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահին ֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։ Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն։ Թիմերից ամենաշատը դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը, ինչը բնական է, քանի որ նրանք գործող չեմպիոններն են:

Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային, որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ, պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»: 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close