Սպորտ

Lindores Abbey Rapid Challenge. Արոնյանը երկրորդ պարտությունից հետո դուրս է մնացել մրցաշարից

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվել է ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրային։ Գրանցվել է 1-3 հաշիվը:

Առաջին խաղում Նակամուրան հաղթել էր 3-2 հաշվով: Այսպիսով՝ պայքարը կիսաեզրափակչում կշարունակի Նակամուրան, իսկ Արոնյանը կլքի մրցաշարը: 

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Back to top button