ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը հաղթահարած ու այժմ դրա դեմ պայքարող բժիշկը

Կորոնավիրուսը հաղթահարել լինում է, եթե հաղթահարում ես ներքին վախերդ։  Սա կորոնավիրուսը հաղթահարած  բժշկի խոսքն է։

«Ասում եմ կողքս կանգնեք, վախ չկա, լավանալու եք, որ մի քիչ էլ նեղն եմ ընկնում ասում եմ, որ ես էլ եմ  հիվանդացել  լավացել եմ,  դա մի քիչ օգնում է մարդկանց լինել լավատես»։   

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի  ինֆեկցիոնիստ  Մարինա Դանիելյանն է։ Ինչպես մյուս բժշկները,  նա էլ մարտի 1–ից համավարակի առաջնագծում է։

«Հիվանդանցա,  ուղղակի շուտ հասկացա, որ դա է իմ մոտ։ Արագ միջոցառումներ ձեռնարկեցի, քսուք հանձնեցի և պարզվեց, որ ունեմ թոքաբորբ։ Թոքաբորբը զարգացավ հաջորդ օրը իմ պառկելուց հետո։  Իհարկե, դաժան հիվանդություն էր, ինչ ասեմ` բուժվող։ Եվ պետք է  ընդհանրապես  չընկճվես,  քեզ տիրապետես, որովհետև պանիկայի զգացում է առաջանում և  այդ պալատը, որտեղ պառկել էի, շատ հումորային էր։ Հեռուստացույցը միանգամից միացրեցի այն ալիքի վրա, որ ամեն 30 րոպեն մեկ հայտարարում է աշխարհում մահերի թիվը»,- ասում է Մարինա Դանիելյանը։  

Չկանոնակարգված սնունդը, չնորմավորված աշխատանքը հյուծել էր բժիշկ Մարիաննա Դանիելյանին. «Մարզիկներ էին և իրենց հետ շնչառական վարժություններ էի անում։ Ընդհանրապես բոլոր պացիենտներին անհրաժեշտ  ամեն ինչ արվել է։ Ես վախի զգացողություն ընդհանրապես չեմ ունեցել։ Ինչ պետք է եղել արվել է հիվանդների համար։ Ես կարող է պալատւմ մնալ 15-20 րոպե, որն այդքան էլ ցանկալի չի եղել»։

Ապրիլի 7–ին զգացել է ախտանշաններն ու հասկացել, որ  վարակվել է։ Երկու օր հետո հոսպիտալացվել։   

Բուժումն ավարտելուց հետո  էլ վախը դրել է մի կողմ ու նորից հագել խալաթն ու մեկնել  առաջնագիծ։ Այլ կերպ լինել չէր կարող, ասում է զրուցակիցս։ Այս պայմաններում տանը մնալով խիղճս հանգիստ չէր լինի, ասում է կորոնավիրուսը հաղթահարած ու այժմ կրկին դրա դեմ պայքարող բժիշկը։

Back to top button