ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լրատվական մանիպուլյացիաների հետևում կեղտոտ փողեր են. նախկին օմբուդսմեն

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ  հեղափոխությունը վտանգված է  քաղաքական–տեղեկատվական  դաշտում։

Հասարակությունը տեղեկատվական տեռորի մեջ է՝ ասում է Անդրեասյանը և նշում, որ  իշխանությունը հասարակությանը տեղեկատվական տեռորից պաշտպանելու պոզիտիվ պարտականություն ունի ։

Նախկին օմբուդսմենի դիտարկմամբ՝  տեղեկատվական տեռորը լրատվադաշտում  կասկածելի ֆինանսական միջոցների ներգրավման արդյունք է։

 «Լրատվական մանիպուլյացիաների հետևում կեղտոտ փողեր են և պետք է գնալ դրանց  հետևից։ Քայլերից մեկը  ֆինանսական խստագույն ստուգումներն են,- ասում է Անդրեասյանը և հավելում,- հիմա խոսքի պաշտպանության իբր ասպետները կասեն՝ նախկին օմբուդսմենն  ասում է սահմանափակեք խոսքի ազատությունը։ Ոչ, ասում եմ սահմանափակեք մանիպուլյացիաները, մաֆիայի փողերի լվացումը մամուլի միջոցով»։

Նախկին պաշտպանի կարծիքով՝ օրենսդրական խստացումների կարիք ևս կա․ օրինակ՝  սուտ տեղեկություն տարածելը  որևէ պատասխանատվություն չի ենթադրում։

Հարցին, թե դրանք խոսքի ազատություն ճնշման փորձ չեն որակվի, Անդրեասյանը հակադարձում է՝ աշխարհի երևի միակ երկիրն ենք, որտեղ լրատվամիջոցների ծանրագույն մեծամասնությունը ագրեսիվ քննադատում է իշխանությանը։ 

Back to top button