ԿարևորՀասարակություն

Դեղատներից մեկում անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել

Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի (Մաշտոցի 15 շ, 185 տարածք) գործունեությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում՝ այս հասցեում գործող դեղատանն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել․ աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը բացակայել է, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված չի եղել ոտնակով (փակվող) աղբաման, արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանները բացակայել են։

ՀՀ պարետի որոշմամբ՝ դեղատների համար սահմանված անվտանգության նորմերի պահպանման ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։

Back to top button