Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ԵԱՏՄ մաքսային սակագներին անցումը կխթանի տեղական արտադրությունը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«2014 թվականին, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներին միանալու ժամանակ,  Հայաստանը 5 տարի անցումային ժամանակահատված էր վերցրել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների համար: Միասնական մաքսային համակարգը ենթադրում է երրորդ երկրներից  մաքսային միության տարածք՝ այդ թվում նաեւ Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսատուրքի աճ: Հայկական կողմը իր շուկայում որոշակի կարգավորումներ եւ նոր պայմաններին հարմարվելու մեխանիզմներ ներդնելու նպատակով վերցրեց այդ  արտոնյալ ժամկետը, որն ամրագրվել էր «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հոդվածով:

Մեր հանրապետությունն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացավ արտոնյալ ռեժիմով եվրասիական մաքսային միության տարածք՝ մասնավորապես Հայաստան, առանց մաքսատուրքի բարձրացման ներմուծել մոտ 930 անուն ապրանք:  Վերոնշյալ արտոնությունների ժամկետը լրացել է 2020 թվականի հունվարի 1-ին: Մինչ այդ հայկական կողմը շարունակեց բանակցություններն արտոնությունները երկարացնելու նպատակով:  Արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների ընթացքում ԵԱՏՄ ղեկավարների կողմից ստորագրվեց արձանագրություն, որով նոր՝ մեկ տարվա արտոնյալ ժամկետ տրվեց Հայաստանին: Ներմուծման արտոնություններն այս անգամ չեն տարածվում միայն 930-ի մեջ մտնող տրանսպորտային միջոցներին առնչվող 293 ապրանքատեսակի վրա»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button