ԿարևորՀասարակություն

96-ամյա Սերյոժա պապը հաղթահարել է կորոնավիրուսը

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքի էջից։

Նա բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասել է Սերյոժա պապիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close