ԿարևորՀասարակություն

Դասերը սեպտեմբերից դպրոցներում կվերսկվե՞ն

«Այսօր Գորիսում շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ անում են առավելագույնը, որ դասերը նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում։

«Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում։ Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»,-գրել է նախարարը:

Back to top button