ԿարևորՍպորտ

Արոնյանը կպայքարի Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակչում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի 11 փուլերից հետո հավաքել է 5,5 միավոր և իր պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ և մրցաշարային աղյուսակի առաջատար Հիկարու Նակամուրանն է:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը, որը մեկնարկել էր մայիսի 20-ին, կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Երեք օրում մասնակիցները անցկացրել են 11 տուր։ 12 մասնակիցներից  ութ լավագույնները դուրս են եկել փլեյ-օֆֆ:

Back to top button