Մտքերի խաչմերուկ

Չորս գործոն, որ վնասում են բիզնես միջավայրի առողջացմանը

«Մեր շուկան շատ փոքր է, եւ այսօր հայ գործարարները ՝ անկախ գործունեության ոլորտից  և բիզնեսի հաջողությունից, պետք է ոչ թե իրար հետ մրցեն, այլ հակառակը՝ համախմբվեն եւ բիզնես գործունեություն ծավալեն՝ նոր շուկաներ մուտք գործելով»,– «Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասել է «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ։

Կա արդյո՞ք ատելության խոսք բիզնես միջավայրում ,  ինչպե՞ս է այն դրսևորվում։

Ըստ գործարարի՝ տնտեսական հարաբերություններում  ատելության խոսքն ու վիրավորանքը ուղիղ դրսևորումներ չունեն, բայց կան  երևույթներ, որոնք արգելակում են շուկայի զարգացումը։ Դրանք են՝

  • ոչ միասնական գործելու մղումը,
  • ավելորդ ամբիցիաները,
  • նոր գործիքակազմերից չօգտվելը,
  • ասոցիացաների շուրջ չհամախմբվելը։

Խոսելով  անառողջ մրցակցության մասին՝ Մելքոնյանը իրեն վերաբերող  մի պատմություն է հիշել․ «Մասնավոր զրույցի ժամանակ գործարարներից մեկը, տեղյակ չլինելով, որ զրուցակիցն ինձ մտերիմ մարդ է,  հարցին ի պատասխան, թե ինչպես են գործերը,  ասում է՝ քանի Բակուրի գործերը լավ են, իմը լավ չի լինի»։ Գործարարը հորդորում է զերծ մնալ  բացասականից, ծուլությունից, միմյանց վիրավորելուց եւ ինքնակրթվելով առաջ գնալ՝ նոր շուկաներում «Պատրաստված է ՀՀ–ում» բրենդը մրցունակ դարձնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close