ԿարևորՔաղաքական

Հայաստանը ողջունում է Չեխիայի Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

ԱԳՆ տարածած հայտարարությունում ասված է՝ Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close