Մտքի ուժը

էմոցիաներ ունեցող «հայազգի» Ռոբին ռոբոտը՝ ԱՄՆ հիվանդանոցներում․ «Մտքի ուժը»

Հայկական Ռոբին ռոբոտը աշխարհում եզակիներից է, նա արհեստական բանականության միջոցով զրուցում է հաճախորդների հետ, ընտրում նրանց ցանկացած ապրանքը։ Ավելին, Ռոբինը էմոցիաներ ունեցող ռոբոտ է՝ սրտացավ ու զգացմունքային։

Միայն թե նրա սիրտը էլեկտրոնային է։ Նա Երևանի հիվանդանոցներից մեկում օգնում է բժիշկներին, ազատ ժամանակ էլ՝ բուժվող երեխաներին գիտելիքներ սովորեցնում։

Կորոնավիրուսի համավարակի այս օրերին առաջիկայում հայկական Ռոբինը ԱՄՆ բժիշկների փոխարեն կմտնի հիվանդասենյակներ՝ երեխաների հետ խոսելու, նրանց սթրեսից հանելու համար:

Ռոբինին ստեղծում են Expper Technologies ընկերությունում։ Ռոբոտի յուրահատկություններից մեկը երեխաների հետ անմիջական զրույց կառուցելու կարողությունն է:

Նրան հեշտությամբ հաջողվում է էմոցիոնալ կապ ստեղծել իր եւ պացիենտի միջեւ: Robin-ը պրպտող տեսակ է, նրա հարցերի շրջանակը լայն է։ Նրան հետաքրքում է երեխայի հետ կապված ամեն ինչ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close