ԿարևորՄշակույթ

Ազնավուրի երգածը՝ բազմալեզու սերը

Սայաթ Նովան սիրո երգիչ էր, ինչպես որ Ազնավուրը։ Ու հասկանալի է, որ միակ անգամ, որ վերջին անգամ Ազնագուրը հայերեն երգեց  Հայերեն երգելու համար հենց Սայաթ Նովայի վրա կանգ առնելն էլ պատահական չէր. սերն էր, որի լեզուն հասկանալի է բոլորին։

Շառլը երգեց մի քանի լեզվով, սիրեց բոլորին ու բեմից խոսքեց բոլոր ազգերի համար։ Բազմալեզու մաեստրոյի կիրքը, սակայն, ֆրանսերենն է, այն երկրի լեզու, որ իրեն Ազնավուր դարձրեց։

Այսքան բազմալեզու Ազնավուրին հասկանալու միակ լեզուն, երևի սերն էր։

Աշխարհի բեմի հայկական արմատներով ֆրանսիացի վարպետի շուրթերից  հնչած միակ երգը, որ հայերեն է, Սայաթ Նովայի «Աշխարհումս իմն դուն իս»–ն է, աղջկա՝ Սեդայի հետ։ Ինքը հայերեն սրտով էր խոսում, իսկ երգում՝ իրեն Ազնավուր դարձրած երկրի լեզվով։

Ազնավուր երգում են աշխարհի տարբեր ծայրերում, երգում են նրանք, ովքեր չգիտեն ո՛չ ֆրանսերեն, ո՛չ հայերեն, որոնք սևամորթ են, շեղ աչքերով, թոշակառու ու դպրոցական։ Ազնավուրին գիտեն հնչյուններով, երաժշտությամբ, շարժումով ու ձևով։ Մեծ բեմի արտիստները բոլորինն են` անկախ ամեն ինչից, որովհետև արտիստի կյանքն է «Լա Բոհեմը»։

Նա միակն էր, որին չմոռացավ երբեք, նա էր, որ դրախտն ու դժոխքն էր, միակն էր նա, որ արտացոլում էր նրա երազանքերը, նա էր, որ ստիպում էր ապրել, նա էր իմաստը…

Ազնավուրի իմաստը, որ մինչև կյանքի վերջ իր հետ էր… հավերժ։

Ինչպես ասում են՝ բոլոր կոնյակների մեջ սպիրտների բույրից, համից ու տեսակներից բացի կա նաև սեր, Ազնավուրի` ֆրանսիական, հայկական ու համաշխարհային կոնյակի մեջ այդ սերը մի կյանք է՝ իր հավերժական սիրո երգերի նման:

Իսկ վերջում շատ պարզ ու հենց Ազնավուրով՝ բարի տարեդարձ, մաեստրո։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close