ԿարևորՍպորտ

Lindores Abbey Rapid Challenge. Արոնյանը 8-րդ տուրից հետո 5-րդն է

Արագ խաղի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում 8-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյան 4 միավորով 5-րդ տեղում է։

Վերջին երկու՝ 7-րդ և 8-րդ տուրերում չինացի Յի Ուեիի և լեհ Յան Կշիշտոֆ Դուդայի հետ երեկ նա ոչ ոքի է խաղացել: 

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, հետո պարտվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Դին Լիրենի հետ, 5-րդ տուրում պարտվել ամերիկացի Հիկարու Նակամուրային։ 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով նա հաղթել էր չինացի Յանջի Յուին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Երեք օրում մասնակիցները կանցկացնեն 11 տուր։ 12 մասնակիցներից փլեյ-օֆֆ դուրս կգա 8 շախմատիստ։

Back to top button