ԿարևորՀասարակություն

Շրջայց Երևանում ոստիկանների հետ

Կորոնավիրուսի թվերի աճը այսօր կառավարության նիստին ստիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ հիշեցնել հասարակության  անլուրջ վերաբերմունքը, իսկ ավելի ուշ ասուլիսով հանդես եկավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ասելով, որ  նման  աճի դեպքում վատ սցենարներից խուսափելն անհնար կլինի։

Կառավարության ներկայացուցիչները ևս մեկ անգամ հիշեցրել են ՝ խստորեն  պահպանել  հակահամաճարակային անվտանգության կանոնները և այն որ մարդկանց ենթագիտակցությունից է կախված  վարակի տարածքումը։

«Մեր բոլորի կողմից  կանոնների պահպանումն է։ Դիմակներ կրելուց սկսած, սոցիալական հեռավարությունով վերջացած,  և մնացած ավելի սպեցիֆիկ  ոլորտային կանոնները, որոնք սահմանվել են պարետատան կողմից»,- ասաց Արսեն Թորոսյանը։ 

Կանոնների պահպանումն առաջնային խնդիր է, այսօր  ևս մեկ անգամ հայտարարեց առողջապահության նախարարը։ Դրանց աչալուրջ չվերաբերելու արդյունքում է  վարակն ամեն օր նոր տեմպերով  ավելանում։ Կորոնավիրուսի ճնշմանը առողջապահական համակարգը  դեռևս  դիմանում է, սակայն  այսպես շարունակվելու  դեպքում վատ սցենարները չեն բացառվում` եւս մեկ անգամ նախազգուշացնում է Արսեն Թորոսյանը։ 

Ես Բաց տարածքում դիմակ չկրողների շատ հանդիպեցի, սակայն նույնն ասել չեմ կարող օրինակ հասարակական տրանսպորտի  դեպքում։

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ, որոնք  որ սահմանված են  Պարետի ցուցումներով պարտադիր է լինելու այնքան, որքան  անհրաժեշտ է իրականացնել  հակահամաճարակային  միջոցառումներ վիրուսի տարածումը  կանխելու համար։ Եվ ես չեմ բացառում, որ դա լինի մեկ կամ երկու տարի։ Ես բազմիցս նշել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք  երկարատև պայքարի»,-նշեց Թորոսյանը։ 

Հավանաբար, վաղվանից  հյուրանոցներում կամ հիվանդանոցներում   գտնվող   թեթև կամ առանց ախտանշանների  պացիենտները   կուղարկվեն տուն և  կվերահսկվեն պոլիկլինիկաների կողմից։ Նման բուժում կստանան նաև նոր ախտորոշված դեպքերը ևս։

«Մենք քաղաքացիներին ուղարկելով տուն,  նրանց  չենք զրկում բժշկական օգնությունից, այլ պարզապես   փոխում ենք հիվանդության վարման մեր ռազմավարությունը»,- նշեց նախարարը:

Նման ճանապարհով են գնում աշխարհի շատ երկրներ։  Հայաստանում,  կորոնավիրուսով վարակակիրների   թվի աճին զուգահեռ ավելանում է նաև  ծանր վիճակում գտնվող  հիվանդների թիվը։

Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում, Նյու Յորքում երեխաների շրջանում հայտնաբերվել է Կավասակի համախտանիշի բռնկում, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային համաճարակի հետ: Հայաստանում նույնպես այս հիվանդության դեմն առնելու համար  ձեռնարկվում  են միջոցներ։  

Այս երկրների գիտական հետազոտությունները   մեր առաջ երեխաների նկատմամբ հավելյալ զգոնության պահանջ են դնում, հայտարարեց նախարարը։ Հայաստանում կա անչափահաս  270 վարակակիր։ Երեխաների նկատմամբ էլ պետք է հատուկ զգոնություն ցուցաբերել։ Դիմակներ կրելը պարտադիր է նաև փոքրիկներին։   

Back to top button