ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ընդդիմությունը չի կարող ծափահարել իշխանության ամեն քայլին․ Սոֆյա Հովսեփյան

Ինչո՞ւ է իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը դուրս եկել քաղաքակիրթ բանավեճի սահմաններից, ինչո՞ւ չի ստացվում քաղաքական նախկին գործընկերների՝ «Իմ քայլի» ու ԼՀ–ի համագործակցությունը։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանը համոզված է, որ այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, պետք է տեղի չունենար։

«Պետք է սթափ վերաբերվենք այս ամենին՝ հասկանալով, որ ընդդիմությունը չի կարող լինել իշխանության յուրաքանչյուր բառին կամ քայլին ծափահարող ուժ», –ասում է պատգամավորը։

Մամուլը պարբերաբար Սոֆյա Հովսեփյանին «զրկում» է պատգամավորական մանդատից խմբակցության դիրքորոշումից տարբերվող կարծիք կամ տեսակետ հայտնելու համար։

Պատգամավորն ասում է, որ իր մանդատի տերը ժողովուրդն է։

«Իրականում ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ, բայց երբ իմ տեսակետը հայտնում եմ, լինում են մարդիկ, որոնք ինձ հետ են ունենում խնդիրներ», – ասում է պատգամավորը։

Back to top button