ԿարևորՄտքերի խաչմերուկ

Դիմակը՝ ձևի պարագա․ կորոնահայացք Գյումրիից

«Կորոնավիրուսն ի ցույց դրեց գործընկեր, դաշնակից  պետությունների միջև առկա հակասությունները․ ճգնաժամի պատճառով երկրներն ավելի ընդգծված են պաշտպանում  սեփական շահերն ու հետո միայն մտածում դաշնակից պետությունների մասին»,- նշում է տնտեսագետ Կարեն Ավագյանը՝ մեկնաբանելով մայիսի 19-ին ԵԱՏՄ տեսագագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Բելառուսի՝ գազի միասնական սակագին ունենալու մասին դիտարկումն ու դրան Ռուսաստանի բացասական արձագանքը։

«Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակի համոզմամբ՝  գազի միասնական սակագինը ինտեգրման ցածր մակարդակով պայմանավորելը տնտեսական հարկադրանք է։ «Մենք բավականին ինտեգրված են հարկային և մաքսային ոլորտներում ԵԱՏՄ երկրների հետ, և ինտեգրման ավելի բարձր մակարդակի պայմանը ենթադրում է ինքնիշխանության զիջում՝ գազի գնի դիմաց»,-շարունակում է տնտեսագետը։

Մեկնաբանելով տարբեր երկրների կողմից կարանտինային միջոցների չեղարկումը՝ տնտեսագետը փաստում է, որ համավարակի դեմ պայքարի մոդելներն ի սկզբանե սխալ ընտրվեցին ամբողջ աշխարհում, քանի որ համավարակի բնույթն ի սկզբանե անհասկանալի էր։ Իսկ այսօր հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական ամենամեծ վնասները կրել են այն պետությունները, որոնք կիրառել են ամենախիստ սահմանափակումները։  Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի տնտեսական վնասներն այժմ գնահատվում են  6-9 տրիլիոն դոլարի սահմաններում, ինչը  համաշխարհային տնտեսության ՀՆԱ –ի 8-9 տոկոսն է։

Գյումրեցի տնտեսագետը,  անդրադարձավ նաև հանրապետության երկրորդ քաղաքում տիրող իրավիճակին,  տեղեկացրեց, որ զանգվածաբար նկատվում է դիմակը կրելու անփութություն՝  զուտ ձևական պարտադրանք։  Իսկ բակերում սոցիալական հեռավորության պահպանման մասին խոսք ընդհանրապես չկա։

Back to top button