ԿարևորՀասարակություն

Նախամրցութային հանդիպում՝ «Երևանի ավտոբուսային ծրագրի» 56 հայտատուների հետ

Նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռավար կապի միջոցով նախամրցութային հանդիպում է ունեցել «Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ:

Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրել են գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորոշիչներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:

Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուսներ, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:

Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը:

Back to top button