ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսային հիվանդության վարման ռազմավարությունը կփոխվի

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63–ը։ 15 հիվանդի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք, կառավարությունում հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վարակվածների թվի աճին զուգընթաց` աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա հանգամանք է, որից միշտ փորձել ենք խուսափել, քանի որ արձանագրված դրական թվերն այնքան վտանգավոր չեն, եթե մենք չունենայինք ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ։ Պետք է այնպես անենք, որ որևէ քաղաքացի զրկված չլինի վերակենդանացման բաժանմունքում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից»,-ասել է Թորոսյանը։

Նախարարը նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ, կսկսեն չհոսպիտալացնել վարակակիր այն քաղաքացիներին, որոնց պարագայում փաստացի բուժման կարիք չի լինի. «Վաղվանից, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև սիմպտոմներով կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո»

Ինչպես նախարարն է նշել, նման պացիենտները չեն զրկվի բժշկական օգնությունից, այլ կփոխվի հիվանդության վարման ռազմավարությունը։

Back to top button