ԿարևորՀասարակություն

Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1-ից 8-ը

Այսօր կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության հայտերի ընդունումը կմեկնարկի մայիսի 25-ին եւ կավարտվի հունիսի 15-ին։ 

Հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Իսկ ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1-ից 8-ը. դիմորդները կհանձնեն մեկ քննություն։

Back to top button