ԿարևորՀասարակություն

Սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում

Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում եւ կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում:

«Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին։ Եթե մենք այս տեմպը չկոտրենք, ապա մայիսի 29–ին կունենանք 10000 դեպք, իսկ հունիսի 12–ին` 20000 դեպք»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ պետք է վերանայել մեր կիրառած միջոցառումների և դրանց կիրառման որակը և ծավալը:

Back to top button