ԿարևորՀասարակություն

Շուտով կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող հայկական թեստերի արտադրությունը

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. կառավարությունը մոտ 265 միլիոն դրամ է հատկացրել:

«Արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա։ Դրա համար անհրաժեշտ պարագաները, նյութերը ձեռք են բերել, թեստերը փորձարկում են անցնում՝ արտադրություն սկսելու համար։ Ունենք ամեն ինչ մոտավորապես 100 հազար թեստ արտադրելու համար»,- ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Նա հույս հայտնեց, որ մյուս շաբաթվանից արդեն կսկսեն թեստերի արտադրությունը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով՝ կորոնավիրուսի թեստերը Հայաստանում արտադրելու առաջարկ կառավարությանն իրենք էին ներկայացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ թեստավորումների քանակի ավելացումը Հայաստանում կառավարությունը համարել էր գերակա խնդիր։  

Հայաստանն այս պահին կորոնավիրուսի ախտորոշման թեստերն ստանում է Ռուսաստանից եւ Ճապոնիայից։

Back to top button