ԿարևորՀասարակություն

Նոր հնարավորություններ՝ արտագնա աշխատանքի փոխարեն

Մարզպետարանները հայտեր են ընդունում եւ ցուցակագրում բոլոր այն շինարարներին, ովքեր աշխատանք են փնտրում։

Մարզպետարանների հավաքագրման շտեմարանում արդեն 3500-ից ավելի մարդու տվյալ կա: Դրանք կփոխանցվեն շինարարական կազմակերպություններին, որտեղից էլ մասնագետներին կընտրեն ըստ բնակության վայրի: Հատկապես ճանապարհաշինության ոլորտի մասնագետների համար ժամանակավոր զբաղվածության խնդիրը կլուծվի՝ 500 կմ ճանապարհ է նորոգվելու:

Բացի այդ, նաև ծավալուն կապիտալ շինարարություն է ստեղծվել: Զբաղվածության հարցն այսօր լուծելուց բացի, նաև երկարաժամկետ նպատակ ունի կառավարությունը: Արդեն ձևավորված խմբերը հետագայում արտասահման գնալու փոխարեն կմնան և կաշխատեն հայրենիքում: Շինարարական ընկերությունների պահանջարկը վերջին երկու տարում մեծացել է, և՛ պետությունը, և՛ մասնավոր սեկտորը լայնածավալ աշխատանքներ է նախաձեռնում:

Back to top button