ԿարևորՀասարակություն

Նորագույն տեխնիկայով թեղիների բուժման աշխատանքներ՝ Երևանի կենտրոնի փողոցներում

Վաղ առավոտյան «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Թումանյան, Նալբանդյան փողոցներում, Սայաթ-Նովա պողոտայում կատարել է թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ:

Դրանք իրականացվել են նորագույն, շարժական տեխնիկայով, ինչն ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը: ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված է տեսանյութ կատարված աշխատանքի ընթացքի մասին:

Back to top button