ԿարևորՀասարակություն

Նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթ իրականացնել

Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթ իրականացնել։

«Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։

Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Back to top button