ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք, ապաքինվել է ևս 255 մարդ

Մայիսի 20-ին հաստատվել է 230 նոր դեպք, առողջացել են 255-ը:

Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 5271

Բուժվողներ՝ 2758

Առողջացածներ՝ 2419

Մահվան ելքեր՝ 67

Ընդհանուր թեստեր՝ 44071:

Back to top button