ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։ Առողջապահության ազգային ինստիտուտի Ֆեյսբուքյան էջը գրում է.

«Այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր: Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝  համաձայնություն տվեց վարելու կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան: Ապրիլի 6-ից 28-ը ընկած ողջ ժամանակահատվածը Զավենը անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: 40 աստիճան ջերմություն, հազ, շնչարգելություն. ի պատիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի (ՍԳԼ Բժշկական կենտրոնի) այս ամենը մնաց հետևում:

Ծննդյան 62-րդ տարեդարձը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը»:

Back to top button