Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօր՝ մայիսի 19-ին, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Դատավորը տեղեկացրել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։ Օրեր առաջ Քոչարյանը վիրահատություն էր տարել։

Հաշվի առնելով, որ նրա բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, այսօրվա նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին։

Back to top button