ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզները պատրաստվում են վերաբացմանը

Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին:

Մանկապարտեզներում կիրականացվի ամենօրյա ախտահանում, աշխատակիցները կկրեն դիմակներ, որոնք օրվա ընթացքում կկարողանան փոխել:
Անմիջապես մուտքի մոտ առավոտյան բոլոր երեխաները կջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով: Երեխաները կջերմաչափվեն նաև օրվա ավարտին:

Բակերում ծնողների համար կլինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով: Խաղերն ու դասաժամերն առաջարկվել է հիմնականում կազմակերպել բացօթյա՝ պահպանելով երեխաների միջև սոցիալական հեռավորությունը: Ննջասենյակների հատվածներում ևս պետք է պահպանվի համապատասխան հեռավորություն:

Նախնական հարցումներով սպասվում է երեխաների շուրջ 30-35% այցելություն: 

Back to top button