Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մայիսի 17-ը Բերդաձորի, 18-ը՝ Լաչին- Բերձորի ազատագրման օրն է

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 «1991 թ. մայիսի կեսերին «Օղակ» ռազմագործողության շրջանակում խորհրդային 4-րդ բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի միացյալ ուժերը շրջապատեցին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 4 հայկական գյուղ եւ անձնագրային ռեժիմի ստուգում կազմակերպեցին: Սովորական դարձած այս երեւույթի ընթացքում միշտ էլ խուզարկում էին հայոց բնակարանները, կատարում ձերբակալություններ: Սակայն 1991-ի մայիսի 15-ինը հատուկ ծրագրով էր՝ հայաթափել այս տարածքը, որը Մայր հայրենիքին Արցախը կապող ամենամոտ տարածքներից էր…

1991 թ. մայիսի կեսերին նույն ռազմագործողության ընթացքում հայաթափ արվեցին Հադրութի շրջանի 4 գյուղ: Ուղիղ 1 տարի Բերդաձորը մնաց գերության մեջ: Թուրքերը թալանեցին Հայոց բնակավայրերը, քանդեցին Մեծ շեն գյուղի մոտակա Պարին պիժ եկեղեցիներից մեկը: Թշնամին հավատացած էր՝ արդեն տեր է նաեւ Բերդաձորին, եւ վերջ, Արցախն այլեւս իրենն է: Սակայն բերդաձորցի շատ ազատամարտիկներ շարունակեցին պայքարել թշնամու դեմ, մասնակից եղան Քարինտակի հերոսամարտին, եւ  ընդամենը մեկ տարի անց, Շուշիի ազատագրումից 10 օր հետո՝ 1992 թ. ՄԱՅԻՍԻ 17-ին, Լիսագորն ազատագրելուց հետո, Հայոց ջոկատները մտան Բերդաձոր: Ազատագրվեց Հայոց ոստանը: Մյուս օրը թշնամին ճողոպրեց նաեւ Լաչինից ու Զաբուղից: Մինչ այս՝ մայիսի 16-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղից Մելիքսեթ Պողոսյանի՝ Սյունյաց Մելոյի հրամանատարությամբ գործող ռազմական ջոկատը վերացրեց Տեղի եւ Լաչինի մեջտեղում գործող թուրքական ռազմական հենակետերից մեկը «Թուրուսին խութ» կոչվող տեղանքում: Եվ 1992 թ. ՄԱՅԻՍԻ 18-ին իրականացավ Արցախյան շարժման՝ մեր ժողովրդի երազանքը, կոչը՝ ՄԻԱՑՈՒՄ-ը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button