ԿարևորՏնտեսական

Կապան համայնքում նպատակ է դրված՝ չմշակվող և չօգտագործվող հող չթողնել

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այցելել է Առաջաձոր բնակավայր՝ գյուղացիներին ներկայացնելու Կապան համայնքում դեգրադացված հողերի վերականգմանն ուղղված ծրագիրը։

Գյուղատնտեսության համար գլխավոր արտադրամիջոց ծառայող հողատարածությունն անփոխարինելի հարստություն է, որն ամեն կերպ պետք է պահպանվի, պետք է բարձրացվի նրա բերրիությունն ու օգտագործման ինտենսիվությունը: Հաշվի առնելով այս հանգամանքները համայնքը իր առջև նպատակ է դրել՝ չմշակվող և չօգտագործվող հող չթողնել, փրկել արդեն իսկ ծառապատված, թփակալած և մամռակալած վարելահողերը։

Այս տարվա ընթացքում համայնքը նախատեսում է նշյալ դեգրադացված հողերին նոր կյանք տալ, մշակել՝ այդպիսով պայքարելով հողերի անապատացման վտանգի դեմ։ Համայնքը այս ճանապարհով փորձում է օրինակ ծառայել գյուղացու համար՝ նրա հոգեբանության մեջ արթնացնելով հողի տիրոջ զգացումը։

Այս ծրագիրը արդեն հաջորդ տարի կհեշտացնի գյուղացու աշխատանքը, միևնույն ժամանակ խթան կհանդիսանա, որ իր սեփական հողը չմշակող մարդը ևս ցանկություն ունենա սկսել այն մշակել։

Առաջաձորցիները ծրագրի վերաբերյալ հայտնել են իրենց դրական կարծիքները և և հանդես եկել առաջարկություններով։
Ի դեպ՝ ամենավատ վիճակում գտնվում են հենց Առաջաձորի դաշտերը։

Back to top button