ԿարևորՏնտեսական

Էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

ՀՀ վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին, խոսել է Հայաստանի կառավարության կողմից համաճարակի դեմ պայքարի ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։

«Խիստ կարանտինի ժամանակահատվածում մենք կարողացանք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի առողջապահական համակարգի տարանցիկային հզորությունը բարձրացնելու համար»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով էներգակիրների միասնական շուկայի մասին Փաշինյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը:

«Ոչ խտրական սկզբունքներով ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ըստ վարչապետ Փաշինյանի՝  «Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում մատակարարման սակագների ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները: Մեր Միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այս նպատակին»։

Վլադիմիր Պուտինը մերժել է գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու` Հայաստանի և Բելառուսի առաջարկը: «Միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում», — ասել է Ռուսաստանի նախագահը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փաստաթղթի առանձին կետերի շուրջ քննարկումները դեռեւս կշարունակվեն, ինչի արդյունքում այն կլրամշակվի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների դիտողություններն ու առաջարկությունները: 

Տեսակոնֆերանսին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Back to top button