ԿարևորՀասարակություն

Արաբկիրում կվայելեն կանաչազարդ մայթերով քայլելու հաճույքը

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակված՝ հետևյալ գրառմամբ.

«Տարիներ հետո մարդիկ կքայլեն դեպի Արաբկիրի եկեղեցի և չեն էլ հիշի այս մայթն զբաղեցրած երբեմնի ծաղկի կրպակի մասին։ Փոխարենը կվայելեն կանաչազարդ մայթերով քայլելու հաճույքը։

Կոմիտասի պողոտայի արդեն իսկ բարեկարգված այս հատվածում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում են նաև սիզամարգերի ձևավորման և կանաչ ցանկապատի ստեղծման աշխատանքներ, տնկվում ծառեր, կիպրոսենու թփեր, ճիմեր»։

Back to top button