ԿարևորՀասարակություն

Ապակենտրոն պայքար՝ կորոնավիրուսի դեմ. վարչապետը հորդորեց խստագույնս պահել կանոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի վարակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ես եմ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։

Վարչապետը նշել է՝ ելնելով կորոնավիրուսով վարակման դեպքերի դինամիկայից՝ մայիսի 29-ին արդեն կունենանք 10 000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 000 դեպք, ինչը նշանակում է, որ մահվան դեպքերն էականորեն կավելանան:

Փաշինյանը կոչ է արել խստորեն պահպանել պարետատան պահանջները:

«Կոչ եմ անում, խնդրում եմ պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից: Ամենամեծ խնդիրն այն է, որ հատկապես համայնքներում, տեղ-տեղ՝ նաև Երևանում, թաղումներն իրականացվում են այնպես, կարծես ոչ մի բան չի կատարվել: Եվ մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ»,-ասաց Փաշինյանը:

Back to top button