ԿարևորՍպորտ

Բունդեսլիգայի հանդիպումներում դիմակով է նաև տեսախցիկի հետ միայնակ աշխատող օպերատորը

Առաջիկա մի քանի ամիսներին Բունդեսլիգայի բոլոր հանդիպումներին ականատես ենք լինելու դատարկ տրիբունաների: Interfootball.am գրում է, որ Բունդեսլիգայի վերսկսումից առաջ թե՛ առաջնության ղեկավար մարմինները, թե՛ Գերմանիայի իշխանությունները մի շարք պահանջներ են դրել ակումբների առջև։ Ամենակարևոր պահանջներից մեկը սոցիալական հեռավորության խիստ պահպանումն է։

Լուսանկարում «Շալկեի» պահեստային ֆուտբոլիստներն են, որոնք նստած են գրեթե տրիբունայում՝ իրարից մոտ 1 մ հեռավորության վրա։

Ամենակարևոր պահանջներից մեկը նաև դիմակի կրումն է։ Նույնիսկ հանդիպման գլխավոր օպերատորը, ով գրեթե ողջ խաղի ընթացքում միայնակ է լինում տեսախցիկի հետ, պարտավոր է կրել դիմակ։ Խաղացողներին չի թույլատրվում նաև գոլերը նշել թիմով, այդ իսկ պատճառով այսպիսի զվարճալի տոնումներ դեռհաճախակի կտեսնենք:

Մարտի 11-ից հետո գերմանական Բունդեսլիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել էր, սակայն, մայիսի 16-ին, այն վերջապես վերսկսվել է։

Back to top button