ԿարևորՀասարակություն

Բերձորը շենացող բնակավայր է և վստահորեն կերտում է իր բարեկեցիկ ապագան

Բերձորցիներն այսօր փոքր խմբերով այցելել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան և հարգանքի տուրք մատուցել, «Արցախպրես»-ի թղթակցի   հետ      զրույցում  ասել  է Բերձորի   քաղաքապետ   Նարեկ  Ալեքսանյանը՝   անդրադառալով  քաղաքի ազատագրման   28-ամյակին: Նրա  խոսքով՝  հաշվի  առնելով   համաճարակի    տարածումը՝   մասսայական  միջոցառումներ չեն   կազմակերպվում: 

1992-ի մայիսի 18-ին  հայկական զինված խմբավորումները ազատագրեցին Բերձոր քաղաքը՝  Լաչինը, ճանապարհ բացելով, ապահովելով Մայր Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապը։ Բերձորի  ազատագրման  ռազմական  գործողությունների  արդյունքում     հայկական  երկու  հանրապետությունները  միավորվեցին. այն  լոկ    տարածքների  ազատագրում   չէր: 

«Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարևոր   դերակատարություն  ունեցավ:   Այս  28  տարիների  ընթացքում  մենք  ունեցել   ենք  բազում    ձեռքբերումներ  և  հաջողություններ:  Ներկայումս  ունենք   բնակեցված   մի  շարք  բնակավայրեր, որտեղ  օր-օրի  իրականացնում  ենք   շենացման  ու  զարգացման  ծրագրեր:   Ունենք    ենթակառուցվածքներ,  դպրոցներ, մանկապարտեզ, բարեկարգ   ճանապարհներ  և  հնարավորություններ՝  էլ  ավելի   բարեկեցիկ   դարձնելու  մեր   ապագան: Մենք   պարտական  ենք  բոլոր  այն   քաջորդիներին, ովքեր    իրենց  կյանքը   զոհաբերեցին  հանուն     այսօրվա»,-մասնավորապես  ասել  է    քաղաքապետը:

Տես նաև ՝ Լաչինի հաղթանակն անցնում էր Թուրուսի խութով

Back to top button