Հաջողության նոտա

Աշխատասիրությունը հարթում է բոլոր դժվարությունները․ քիմիկոս Մարիետա Զաքարյան․ «Հաջողության նոտա»

«Աշխատասիրությունը հարթում է բոլոր դժվարությունները»,- ասում է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի քիմիա բաժնի ասպիրանտ, քիմիական Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Մարիետա Զաքարյանը։

Դեռ 7-րդ դասարանում, երբ սկսեցին քիմիա անցնել, առավելագույնը 1-2 դաս հետո, նա արդեն գիտեր, որ այնպիսի մասնագիտություն է ընտրելու, որ կապված լինի քիմիայի հետ։

Նա վստահ էր, որ քիմիկոս է դառնալու, ոչ բժիշկ, կենսաքիմիկ կամ այլ մասնագետ, այլ հենց քիմիկոս։

Նա կարծում է, որ գիտական մտածելակերպ ունենալը շատ հարցեր է լուծում նաև առօրյայում, ամեն ինչին սկսում ես այլ կերպ նայել, ամեն ինչի պատճառներն ուզում ես իմանալ, հասկանալ, որոշ դեպքերում, չնայած, կարելի է ասել դա խանգարում է, բայց առանց դրա հնարավոր չէ՝ հետաքրքիր չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button