ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ցանկացած բռնություն թուլության դրսևորում է. «Արժեքների հեղափոխություն»

Շուրջ մեկ տարի առաջ՝ 2019-ի օգոստոսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց համազգային 6 կոնսենսուսները՝ դրանց մեջ առաջինը նշելով բռնության բացառումը։  «Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից», — հայտարարեց վարչապետը։

«Ցանկացած բռնությունթուլության դրսևորում է, պետական կառավարման համակարգում պետք է փորձենք թուլություններ չունենալ, — ասում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդաշարի հեղինակ Վահե Հովհաննիսյանը։  

Նրա կարծիքով՝ բռնություն կիրառման որևէ դեպք փոխզիջում չի ենթադրում։

«Արդարացումը, թե սադրանքի հետևանք էր, հիմնավոր չէ․ցանկացած բռնություն ինչ-որ սադրանքի արդյունք է»,- ասում է Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։ Նրա դիտարկմամբ՝ տեղի ունեցածը դատապարտվեց, բայց  կար նաև «բայց», մինչդեռ  որևէ կոմպրոմիս պետք է չլիներ։

«Եթե նախկինում կարողանում էինք խոսքով ամեն ինչ փոխել, ապա հիմա ինչու այդ խոսքի դեմ ոչինչ չունենք ասելու, որքան էլ այդ խոսքը շաղախված է թույնով , կեղծիքով, մարդկանց մանիպուլյացնելու ցանկությամբ», — ասում է Հովհաննիսյանը և առաջարկում լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե ինչով  պետք է հակադարձենք այդ խոսքին։

Back to top button